Ձեռքի տակ գտնվող հրդեհաշիճման միջոցներ
Որպեսզի կրակը տարածվի ամբողջ սենյակում, բավական է ընդամենը մի քանի րոպե, երբեմն նույնիսկ վայրկյաններ։ Սակայն եթե լինի արագ արձագանքում և նոր-նոր բռնկված կրակը ճիշտ մարվի, ապա կարելի է խուսափել հրդեհի լուրջ հետևանքներից ։ Եվ այս հարցում մեզ կօգնեն ձեռքի տակ գտնվող հրդեհաշիճման միջոցները, կենցաղային իրերը, որոնք հանդիսանում են սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:
Կրակմարիչ

Ամենա հուսալի միջոցն է։ Բնակարանում պահելը անհրաժեշտություն չէ, բայց ամեն դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ունենալ այն, հավատացեք՝ ավելորդ չի լինի: Դրանով հեշտությամբ կարելի է հաղթահարել փոքր չափի հրդեհի օջախի մարումը, օրինակ ՝ այրվող Էլեկտրական սարքի ։ Այն գործի դնելու համար անհրաժեշտ է:
- պոկելել կնիքը;
- քաշել ապահովիչը;
- պահել հրդեհի օջախի վրա;
- Սեղմել լծակը:
․․․և հրդեհը կմեկուսացվի
Ջուր
Հրդեհաշիջման ունիվերսալ միջոց է: Այն ինչպես ասում են գրեթե միշտ կա ձեռքի տակ բավարար քանակությամբ և գերազանց մարում է կրակը! Բայց ուշադրություն պետք է դարձնել — ջուրը հոսանքի հիանալի հաղորդիչ է։ Մինչ լարման տակ գտնվող էլեկտրոսարքավորումների մարումը սկսելը, դրանք պետք է անպայման անջատել ցանցից (հոսանքազրկել)։ Դրա համար հարկավոր է հանել խրոցը վարդակից, իսկ ավելի լավ է հոսանքազրկել ամբողջ բնակարանը- անջատել էլ հաշվիչի անջատիչները։ Եվ հիշեք, որ ջրով չի կարելի մարել տաք հեղուկները, օրինակ թավայի մեջ վառվող յուղը- ջրի շփումը տաքացած յուղի հետ առաջացնում է կայծեր, որոնք սփռվում են ամբողջ խոհանոցով և միայն ավելի խորացնում իրադրությունը։ Այդպիսի դեպքերում ավելի լավ է գազօջախի վրայի այրվող առարկայի վրա լցնել սոդա, այն հեշտությամբ կհաղթահարի նման հրդեհների մարումը։ Սոդան կարելի է փոխարինել ուրիշ նմանատիպ նյութերով․ հնդկացորեն, բրինձ և լվացքի փոշի։


Տնային բույսերի հող կամ ավազ
Լցրեք հողը կրակի օջախի վրա։ Ցանկացած բնակարանում գտնվի մեկ-երկու ծաղկաման։ Գերազանց միջոց է կրակը մարելու համար ։ Հողը լավ կլանում է ջերմությունը և դադարեցնում թթվածնի մուտքը դեպի կրակի աղբյուր։ Այն ավելի լավ է օգտագործել փոքր հրդեհների դեպքում: Օրինակ, եթե տեսել եք, որ այրվում է գորգը կամ կամ կահույքի պաստառը։

Խիտ գործվածք
Վերմակները, գորգերը, սրբիչները, վերնահագուստը կամ այլ նման բաներ, կարող են հիանալի օգնական դառնալ փոքր չափերի հրդեհները մարելու համար, ցանկալի է որ այդ ամենը լինեն թրջված։ Դրանք թույլ են տալիս սահմանափակել օդի հոսքը դեպի կրակ և դրանով իսկ դադարեցնել այրումը: Այն ամենը ինչ պետք է անել՝ հնարավորինս խիտ գործվածքով մաքսիմալ լավ ծածկել հրդեհի օջախը։

Հրդեհի ժամանակ բացի կրակից, մեծ վտանգ է ներկայացնում նաև ծուխը: Ընդամենը մի քանի անգամ շնչելուց հետո մարդը կարող է ծանր թունավորվել ածխածնային գազից և նույնիսկ մահանալ: Եթե հասկանում եք, որ հնարավոր չէ ինքնուրույն մարել կրակը, ռիսկի մի դիմեք. Դուրս եկեք վտանգավոր գոտուց, դուրս հանեք մարդկանց և հայտնեք հրդեհի մասին “101” կամ “911”հեռախոսահամարով:
Ստեղծվել է ինտերնետ պորտալի նյութերի հիման վրա FIREMAN.CLUB