ՔՊՄԿ երկրների փրկարարները ավարտեցին պարանային տեխնոլոգիաների կիրառումը թեմայով դասընթացների ուսուցումը

Կենտրոնում ավարտվեց “Արդյունաբերական օբյեկտներում պարանային տեխնոլոգիաների կիրառումը” խորագրով վարժական ծրագիրը, որին մասնակցում էին քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության մասնակից անդամ-երկրների պատվիրակներ Բահրեյնից, Ալժիրից, Թունիսից, Եգիպտոսից, Լիբանանից, Սերբիայից, Կիպրոսից, Հորդանանից, Ղրղզստանից, Ղազախստանից և Ռուսաստանից:
Երկու շաբաթվա ընթացքում 11 փրկարարներ ՌՀՄԱԿ-ի հրահանգիչների ղեկավարությամբ, հաջողությամբ անցան ծրագրի ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլը, որն առաջին հերթին ուղղված էր բարձրահարկ արդյունաբերական օբյեկտներում կատարվող աշխատնքներին, անհրաժեշտ սարքավորումների բացակայության պայմաններում,բայց առանց արդյունավետության կորստի և անվտանգության բոլոր կանոններրի պահպանմամբ:
Դասընթացի ավարտին արտասահմանցի փրկարարներն անցան տեսական թեստավորում և հանձնեցին թիմային գործնական քննություն ՌՀՄԱԿ ուսումնական ունիվերսալ վարժական համալիրում, որից հետո նրանց հանձնվեցին ծրագրիրը հաջող անցնելու վերաբերյալ անվանական հավաստագրեր: