Համագործակցություն ՌԴ ԱԻՆ ՊՀԾ Սիբիրի հրշեջ-փրկարարական ակադեմիայի հետ։
3 Հունիսի 2024

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը և ՌԴ ԱԻՆ ՊՀԾ Սիբիրի հրշեջ-փրկարարական ակադեմիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր ։
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել “Պատրիոտ” մշակույթա- ցուցահանդեսային կենտրոնում ՝ “,,Համապարփակ անվտանգություն 2024,, միջազգային ցուցասրահում:
Մեր կազմակերպությունների համագործակցությունը ենթադրում է բազմաթիվ ուղղություններ:
- կրթական և հետազոտական գործունեության իրականացման փորձի և մեթոդիկայի փոխանակում;
- արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում մասնագետների պատրաստում;
- համատեղ գիտական, գիտահետազոտական աշխատանքների և նախագծերի մշակում և իրականացում;
- արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերում փորձի և կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում;
- դասընթացների, սեմինարների, գիտա-գործնական կոնֆերանսների և աշխատանքային հանդիպումների անցկացում:
Արդյունքում կողմերը սահմանել են հաստատությունների արդյունավետ փոխգործակցության հիմնական վեկտորները և փոխանակվել հուշանվերներով: