Կենտրոնում անցկացվեցին «Տեխնիկական միջոցների և փոքրածավալ մեքայանացումների կիրառում» թեմայով դասընթացներ
7 Հունիսի 2024

Հունիսի 4-ից 5-ն Հայաստանի ՆԳՆ ճգնաժամային կառավարման Պետական ակադեմիայի ուսանողները ՌՀՄԱԿ-ի բազայում վերապատրաստվեցին փոքրածավալ մեքենայացման տեխնիկական միջոցների հետ աշխատելու առանձնահատկությունների դասընթացներում։ Դասընթացի նպատակն էր Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության որոնողա-փրկարարական խմբերի աշխատակիցներին INSARAG միջազգային չափանիշների համապատասխան վերապատրաստումը։
Կենտրոնի հատուկ վարժասարքերի օգնությամբ հրշեջներն ու փրկարարները իրականացրեցին աշխատանքներ պնևմո և հիդրավլիկ սարքավորումներով, ինչպես նաև այն գործիքներով, որոնք նախկինում ՌՀՄԱԿ-ի կողմից տրամադրվել էին Հայաստանի որոնողա-փրկարարական խմբերին՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: