Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը փոխանցված սարքավորումների ստուգում
27 Մարտի 2019

Մարտի 25-ին և 26-ին ՌՀՄԱԿ-ի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը՝ մասնավորապես Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատներին փոխանցված տեխնիկայի և սարքավորումների նպատակային շահագործումը:
Ստուգումը ցույց տվեց, որ փրկարարներն ամբողջությամբ տիրապետում են տեխնիկային, այն կիրառվում է իր նշանակությամբ և սպասարկվում է ժամանակին, ինչը դրական է անդրադառնում բնակչությանը օգնություն ցույց տալու և արտակարգ իրավիճակներիը կանխելու վրա։
Պետք է նշել, որ նման ստուգումներ իրականացվում են շարունակական հիմունքներով ՀՀ տարբեր մարզերում: Ստուգումների ընթացքում իրականացվում է հրշեջ-փրկարարական պատրաստության վիճակի կատարելագործում: