ՌՀՄԱԿ-ը մասնակցել է Հայաստանի Հանրապետության «Փրկարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառմանը
5 Սեպտեմբերի 2018

Սեպտեմբերի 4-ին ՌՀՄԱԿ-ի մասնագետները մասնակցել են Հայաստանի Հանրապետության «Փրկարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ցուցահանդեսում ներկայացրեց շարժական հսկողության կենտրոնը և փրկարարական սարքավորումների վերջին տարբերակները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և միջոցառմանը մասնակցող հյուրերը ծանոթացան ներկայացված սարքավորումներին, մասնակցեցին ՀՀ ԱԻՆ ՃԱԿԿ, ՌԴ ՃԱԿԿ և ՌՀՄԱԿ ՃԻԿԿ միջև կազմակերպված տեսակոնֆերանսին: