Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները մեր Կենտրոնում անցան մասնագիտական պատրաստություն «Փրկարարական գործ» ծրագրով:

Դասընթացները նեխատեսում էին ունկնդիրների կողմից տարբեր ասպեկտների ուսումնասիրություն, որոնք վերաբերվում էին քիմիական վտանգավոր նյութերի վթարային արտահոսքի դեպքում գազափրկարարական ծառայության կազմակերպմանը, իրավական հիմքերին և առաջին օգնության ցուցաբերման ձևերին, գազափրկարարական միավորումների տեխնիկական զինվածությանը և գազափրկարարական աշխատանքների ղեկավարմանը։

Պարապմունքների ընթացքում ուսանողները գործնական հմտությունների կիրառմամբ փորձեցին իրենց ուժերը շնչառության համար ոչ պիտանի մթնոլորտային պայմաններում գտնելու և տարհանելու տուժածին, օգտագործելով հատուկ պաշտպանիչ կոստյումներ և շնչառական օրգանների անհատական տիպի մեկուսիչ պաշտպանության միջոցներ։