Կենտրոնում ավարտվեցին գազածխապաշտպանի վերապատրաստման դասընթացները
28 Մարտի 2025

2025 թվականի մարտի 24-ից 28-ը փրկարարական ծառայության 10 մասնագետներ ՌՀՄԱԿ-ում անցան «Գազածխապաշտպանի աշխատանքային հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով դասընթացներ։ Վերապատրաստման ընթացքում նրանք ծանոթացան որոնողական ոլորտում և հրդեհի հետևանքով տուժածների փրկության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին:
Դասընթացը ներառում էր տեսական և գործնական մասեր, որի ընթացքում ունկնդիրները ուսումնասիրեցին հրդեհի զարգացման և գազափոխանակման պրոցեսները, հրդեհաշիջման առաջադրանք կատարելիս հրշեջի պարտականությունները, ծխի մեջ կողմնորոշվելու, փոքր և մեծ տարածքների հետախուզության ալգորիթմները, ինչպես նաև տուժածների տարհանման կանոններին ու մեթոդներին:
Ամփոփիչ որակավորումից հետո հրշեջները ստացան դասընթացը հաջողությամբ անցնելու մասին հավաստագրեր: