2023 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ մարտի 20-ից մարտի 24-ը ՌՀՄԱԿ ուսումնական բազայում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները վերապատրաստվում են «Փրկարարական գործ» մասնագիտությամբ։
Այսօր պարապմունքների ժամանակ Կենտրոն այցելեցին Առողջապահական տեխնոլոգիաների ֆակուլտետի սպորտային տուրիզմի դեկան Վարդան Աբովյանը, պրակտիկայի և կարիերայի ամբիոնի վարիչ Մեսրոպ Բարբարյանը և սպորտային տուրիզմի և փրկարարական ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը։ Հյուրերը հանդիպեցին ՌՀՄԱԿ -ի տնօրինության հետ, ծանոթացան Կենտրոնի կրթական հնարավորություններին և ուսանողների պարապմունքների ընթացքին: