Մրցույթ «Ազնիվ երկաթուղայինի խոսք»
30 Հոկտեմբերի 2024

“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի խնդրանքով հոկտեմբերի 29-ին ՌՀՄԱԿ մասնագետները իրենց մասնակցություն ունեցան հակակոռուպցիոն թեմաներով տեսանյութի նկարահանման աշխատանքներին։ Երկաթուղային կազմակերպությունների մրցույթի «Ազնիվ երկաթուղայինի խոսք» տեսանյութում օգտագործվեցին ՌՀՄԱԿ-ի ԱԹՍ-ները։ Ֆիլմի նկարահանումները իրականացվեցին Երևանի կենտրոնական կայարանում, բարդ թռիչքային, փակ տարածքում և բազմաթիվ էլ․ հաղորդալարերի առկայության պայմաններում ՌՀՄԱԿ ԱԹՍ-ը լավ կատարեցին իրենց առաջադրված խնդիրները։
Հաղթողների և մրցանակակիրների աշխատանքները կօգտագործվեն հակակոռուպցիոն քարոզչական միջոցառումների կազմակերպման ընթացքում, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում։