Հայաստանի փրկարարներն անցան բարձրությունների վրա աշխատանքների ուսուցանում

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության վերապատրաստման և ճգնաժամային կառավարման կենտրոնի ստորաբաժանումների ունկնդիրները ՌՀՄԱԿ-ում անցան ուսուցանում «Փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում բարձրություններում INSARAG ստանդարտներին համապատասխան» թեմայով։
Գործնական պարապմունքներին, հատուկ հանդերձանքի կիրառմամբ իրենց մասնակցությունը ունեցան 15 փրկարար ծառայողներ և օղակների հրամանատարներ։ Ի թիվս այլ բաների, կուրսանտները յուրացրեցին նաև փրկարարների ուղեկցող փոքր խմբի ուժերով տուժածին բարձրացնելու և իջեցնելու, ինչպես նաև հանքից տարհանման մեթոդները:
ՌՀՄԱԿ-ը հրավիրում համագործակցության Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: