Կենտրոնում անցկացվեց անկայուն կառույցների հետ աշխատանքների դասընթացներ
18 Ապրիլի 2025

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ստորաբաժանումների վերապատրաստման կենտրոնի ունկնդիրներն անցան «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր և ամրակապման աշխատանքներ INSARAG միջազգային չափանիշներին համապատասխան» թեմայով դասընթացներ:
Դասընթացների ընթացքում փրկարարներն ձեռք բերեցին բնական կամ տեխնածին բնույթի փլատակներում փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տարբեր տեսակի ամրացնող կոնստրուկցիաների պատրաստման գործնական հմտություններ։
ՌՀՄԱԿ-ը հրավիրում է համագործակցության Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների, ովքեր հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: