Կենտրոնը մասնակցեց ԱԻ ժամանակ տեղեկատվական համակարգերի կիրառման քննարկմանը

Ապրիլի 23-ին ՌՀՄԱԿ մասնագետները մասնակցեցին «Արտակարգ իրավիճակներից պաշտպանության ոլորտում տեղեկատվական համակարգերի նախագծման, մշակման և կիրառման արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտա-գործնական համաժողովին:
Գիտաժողովի կազմակերպել էր Ռուսաստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության Ակադեմիան: Միջոցառման շրջանակներում տարբեր երկրների մասնակիցները ներկայացրին իրենց զեկույցները, ինչպես նաև կիսվեցին տարբեր տեղեկատվական համակարգերի մշակման և կիրառման փորձով, ներառյալ արհեստական բանականության ոլորտում ԱԻ մոդելավորման և կանխատեսման համար բջջային հավելվածներն ու լուծումները:
Նման միջոցառումներին մասնակցությունը Կենտրոնին թույլ է տալիս տեղյակ լինել ժամանակակից մշակումներին և իր աշխատանքներում հաշվի առնել քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծման համար տարբեր տեղեկատվական համակարգերի կիրառման փորձը: