Կենտրոնի մասնագետներն անցկացրին արտագնա մարզումներ
27 Ապրիլի 2024

ՌՀՄԱԿ-ի աշխատակիցներն մեկնեցին արտագնա մարզումների, որի նպատակն էր բարդ ռելիեֆով տեղանքում անօդաչու թռչող սարքերի կառավարման հմտությունները կատարելագործումը տուժածներին որոնելու ժամանակ, ինչպես նաև փոխհամագործակցությունը շարժական կառավարման կետի և որոնողական թիմի միջև։
Շարժական կառավարման կետի աշխատանքների կազմակերպման ընթացքում կենտրոնի մասնագետները մեծ ուշադրություն դարձրին 4G ազդանշանի ուժեղացուցիչ ալեհավաքի և արբանյակային կապի համակարգի միջոցով կայուն կապ և ինտերնետ կապի հաստատման աշխատանքներին:
Բացի այդ, մեծ աշխատանք կատարվեց դժվարամատչելի լեռնային տեղանքում կողմնորոշվելու և ամենագնաց մեքենաների միջոցով անանցանելի ճանապարհների հաղթահարման ուղղությամբ։