ՌՀՄԱԿ-ում ավարտվեց է ՀՀ ՆԳՆ փրկարարների համար նախատեսված «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով դասընթացը:

Դասընթացի տեսական մասում դիտարկվել են աշխատանքային ալգորիթմները, հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառումը, ինչպես նաև տուժածներին արգելափակումից դուրս բերելու սարքավորումները: Առանձնակի ուշադրություն է դարձվել հիբրիդային և էլեկտրական մեքենաներին ու դրանց հետ կապված ռիսկերին:

Գործնական փուլը ներառում էր գործողությունների մշակում բարդ ՃՏՊ-ների պայմաններում, այդ թվում՝ տուժածի տարհանումը ձորում հայտնված մեքենայից լեռնագնացային հանդերձանքի կիրառմամբ: Հատուկ շեշտադրում է արվել աշխատանքների կազմակերպման մարտավարության և դերերի բաշխման վրա, ինչը բարձրացնում է արձագանքման արդյունավետությունը և կրճատում օգնության ցուցաբերման ժամանակը: