Օգոստոսի 2-ին Սևանա լճի ջրային տարածքում տեղի ունեցավ ՌՀՄԱԿ տեխնիկական պարկի հիդրոցիկլերի հանգույցների և ագրեգատների, մոտորանավակների, նավակների շարժիչների պլանային ստուգում։

Հաշվի առնելով Հայաստանի ջրային տարածքներում լողաշրջանի թեժ սեզոնը ինչպես Սևանա լճում, այնպես էլ Հայաստանի այլ ջրային տարածքներում և հնարավոր մեծ հավանականությունը ներգրավելու Կենտրոնի լողամիջոցները արտակարգ իրավիճակների օպերատիվ արձագանքման գործում, Կենտրոնի տեխնիկան պետք է գտնվի սարքին վիճակում և մշտական պատրաստականության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին ՀՀ ՆԳՆ խնդրանքով ՌՀՄԱԿ-ը փոխանցել է մեկ փչովի նավակ, որն օգտագործվելու է Սևանա լճում հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար։