Բաց դռների օր

Երեկ մեր Կենտրոնում տեղի ունեցավ բաց դռների օր Երևան քաղաքի № 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի աշակերտների հետ։
Աշակերտները ծանոթացան ուսումնա-մարզական բազայի հետ և հնարավորություն ունեցան կատարելու որոշակի առաջադրանքներ ՌՀՄԱԿ-ի հրահանգիչների հսկողությամբ։
Այս անգամ մենք մեծ ուշադրություն դարձրեցինք հրդեհային անվտանգությանը։ Երեխաները կարողացան իրականում տեսնել և համոզվել թե ինչի կարող է հանգեցնել կենցաղում սխալ մեթոդներով հրդեհի մարման ինքնուրույն փորձերը։
Աշակերտները գործնականում իրականացրեցին բաց կրակի մարում կրակմարիչներով և հրշեջ փողրակի միջոցով, ալպինիստական հանդերձանքներով իջան վառվող շենքի վերին հարկերից, ինչպես նաև ծանոթացան անօդաչու թռչող սարքերի հնարավորություններին, հագեցած հեռուստատեախցիկներով հրդեհի օջախների հայտնաբերման և մարման դեպքերում։