Մեր կենտրոնը շարունակում է ակտիվորեն համագործակցել Մոսկվյան “Մոսկվայի տուն” մշակութա-գործարարական կենտրոնի հետ:

Դեկտեմբերի 20-ին ՌՀՄԱԿ-ի հրահանգիչը հանդիպում ունեցավ Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների հետ:

Երեխաների հետ շփման թեման էր “Անվտանգության հիմունքները և վարքի կանոնները լեռներում”, սրանք շատ արդիական գիտելիքներ և հմտություններ են, որոնք դեռահասները պետք է իմանան, քանի որ Իջևանը գտնվում է լեռնային շրջանում: Երեխաները իմացան, թե ինչպես ճիշտ հագնվել արշավի գնալու ժամանակ, որոնք են անհրաժեշտ իրերի նվազագույն հավաքածուն, որ անհրաժեշտ է վերցնել իրենց հետ և ինչպես պահել իրենց, եթե շեղվել են ճանապարհից: