ՌՀՄԱԿ-ում անցկացվեց գործնական դասընթաց Կարմիր Խաչի աշխատակիցների համար

Մեր Կենտրոնի բազայի վրա տեղի ունեցավ գործնական դասընթաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության աշխատակիցների և կամավորների համար: Մասնակիցները գործնականում մշակեցին հրդեհի բռնկման դեպքում իրականացվող գործողությունների կարգը, ներառյալ բռնկված սկզբնական օջախների տեղայնացումն և մարումը կրակմարիչների օգնությամբ: Բացի այդ, ուսումնական սիմուլյատորի վրա մոդելավորվեց մի իրավիճակ, երբ անհրաժեշտ էր հրդեհը մարել հրշեջ հիդրանտի կիրառմամբ:
Նմանատիպ պարապմունքները կարևոր նշանակություն ունեն բնակչության հետ փոխգործակցող կազմակերպությունների աշխատակիցների և կամավորների համար, քանի որ թույլ են տալիս մշակել հրդեհի դեպքում գործողությունների ալգորիթմը և բարձրացնել արձագանքման պատրաստվածությունը պատահարի առաջին իսկ րոպեներին, երբ հատկապես կարևոր է արագ որոշումներ կայացնելը:
Գործնական դասընթացները նախորդում էին ՌՀՄԱԿ-ում օգոստոսի ամսվա վերջում անցած տեսական պարապմունքներին: Այդ ժամանակ մասնակիցները ծանոթացել էին հրդեհային անվտանգության հիմունքներին և հրդեհի առաջացման դեպքում գործողությունների հիմնական սկզբունքներին, իսկ այժմ նրանք հնարավորություն ստացան ամրապնդել ստացված գիտելիքները անմիջապես Կենտրոնի ուսումնական վարժարանում: