ՌՀՄԱԿ-ը Հայաստանի հեռավոր մարզում իրականացրեց սարքավորուների ստուգումներ
29 Օգոստոսի 2025

ՌՀՄԱԿ հանձնաժողովը Սյունիքի մարզի Կապան,Գորիս և Սիսիան քաղաքներում ստուգեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներին փոխանցված հատուկ տեխնիկայի և սարքավորումների պահպանման և շահագործման պայմանները։
Ստուգումները ցույց տվեցին, որ տեխնիկան, այդ թվում վթարա-փրկարարական գործիքները, հրշեջների համար նախատեսված սարքավորումները, ինչպես նաև ավտոմեքենաներն և մոտորանավակներն օգտագործվում են ըստ նշանակություն և սպասարկվում են ժամանակին։
Իրենց հերթին փրկարարական ջոկատներում նշել են, որ իրենց աշխատանքներում մշտապես կիրառում են ռուսական տեխնիկան և սարքավորումները: Աշխատանքի ընթացքում ՌՀՄԱԿ-ը ՀՀ ՆԳՆ ՓԾ-ծառայությանն է փոխանցել ավելի քան 1200 միավոր տարբեր տեխնիկա և սարքավորումներ, ներառյալ ծանր և միջին դասի ավտոմեքենաներ, կապի և կենսաապահովման միջոցներ: