Հուլիսի 1-ից՝ լողափնյա սեզոնի բացման հետ կապված, ջրային պարեկային Ծառայությունը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը անցել են ուժեղացված հերթապահության ռեժիմի Սևանա լճում անվտանգության և հասարակական կարգը ապահովելու համար:

Հայ փրկարարները լճի ջրային տարածքում պարեկելու համար օգտագործում են նաև ռուսական արտադրության սարքավորումներ, որոնք ՌՀՄԱԿ-ի կողմից հանձնվել են շահագործման ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներին: Նման սարքավորումների թվում են փչովի նավակներ և «Corvette 500» տեսակի մոտորանավակներ, շնչառական սարքեր և ջրասուզակների հանդերձանքներ, տուժածների որոնման սարքեր և ռադիոկայաններ, ինչպես նաև այլ հատուկ սարքեր:

ՀՀ ՆԳՆ-ն և ՌՀՄԱԿ-ը զգուշացնում են՝ լողամիջոցներից օգտվելիս և մոտորանավակներ շահագործելիս պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև չլողալ ալկոհոլային կամ թմրադեղերի ազդեցության տակ:

Photo: MIA of Armenia