Մեր կենտրոնի հրահանգիչը Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքների փրկարարական ջոկատների աշխատակիցների հետ անցկացրեց «Լանդշաֆտային հրդեհների մարումը» թեմայով արտագնա ուսուցառում: Ուսուցառմանը մասնակցություն ունեցան 24 մարդ:

Տեսական դասընթացների ընթացքում դիտարկվեցին հրդեհների առաջացման պատճառները, դրանց տեսակներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև տեղայնացման և մարման ամենաարդյունավետ մեթոդները։

Դասընթացի գործնական մասը ներառում էր աշխատանքներ տարբեր հրշեջ-փրկարարական տեխնիկայի կիրառմամբ: Ի թիվս այլոց՝ փրկարարները մշակեցին և իրականացրեցին տափաստանային և անտառային հրդեհների մարման մարտավարական գործողություններ, ինչպես նաև կապի կազմակերպումը հրդեհների ժամանակ։