Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի պատվիրակությունն այցելեց ՌՀՄԱԿ

Աշխատանքային այցով ՌՀՄԱԿ այցելեցին Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչները, որի ընթացքում քննարկվեցին հետագա աշխատանքների հեռանկարները և քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության գծով համատեղ ուսումնական ծրագրերի և դասընթացների մշակման հնարավորությունները։
Բացի այդ, ՌՍՀԿ-ի ներկայացուցիչները ծանոթացան ՌՀՄԱԿ-ի նյութատեխնիկական բազային և մեր Կենտրոնի կողմից կրթական ծրագրեր անցկացնելու մեթոդներին, ինչպես նաև ուսումնասիրեցին բազմաֆունկցիոնալ վարժական համալիրի շահագործման առանձնահատկությունները:
Սա սերբական պատվիրակության առաջին այցն է Հայաստան այս տարվա մայիսին ՌՀՄԱԿ-ի և ՌՍՀԿ-ի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում, որտեղ Կենտրոնները պայմանավորվեցին կրթական ծրագրերի և հումանիտար գործողությունների մշակման և իրականացման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի մասին։