Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մեր Կենտրոնի մասնագիտական պատրաստության հրահանգիչը, Հայաստանի լեռնագնացության Ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ միասին, բարձրացան Հայաստանի ամենաբարձր կետը հանդիսացող՝ Հյուսիսային Արագած լեռը (4090 մ):

Ընդհանուր առմամբ վերելքին մասնակցեցին 4 հոգի։ Վերելքի խնդիրներից մեկն էր նաև որոնողա-փրկարարական աշխատանքների հնարավոր իրականացման տարածքի ուսումնասիրությունը:

Լեռնագագաթին հասնելով լեռնագնացներն այնտեղ ծածանեցին Իդրիցկո-Բեռլինյան 150-րդ հրաձգային դիվիզիայի դրոշը, որը նմանակն է 1945 թվականի մայիսին Միխայիլ Եգորովի և Մելիտոն Կանտարիանի կողմից Ռեյխստագի վրա բարձրացած դրոշին։