ՌՀՄԱԿ-ն անցկացրեց բաց դաս Վարդաձորի դպրոցականների համար
1 Ապրիլի 2025

Մարտի 31-ին մեր Կենտրոնի հրահանգիչը, «Մեր ապագան» կրթա-մշակութային բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում այցելեց Վարդաձոր գյուղի Ռուսական կենտրոն, որտեղ տեղի հանրակրթական դպրոցի տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների հետ անցկացրեց բաց դաս։
Պարապմունքի ընթացքում երեխաները իմացան, թե ինչպես ճիշտ պատրաստվել լեռնային արշավին, ինչ սարքավորումներ վերցնեն իրենց հետ, ինչպես նաև ծանոթացան առաջին օգնության և անծանոթ տարածքում կողմնորոշվելու հիմունքներին:
Կենտրոնը պարբերաբար բաց դասեր է անցկացնում տարբեր տարիքի դպրոցականների համար և նախատեսում է ընդլայնել իր կրթական գործունեությունը Հայաստանի այլ մարզերում: