Տարբեր բարդության հրդեհները մարելու հմտություններ մշակելու համար «Ջահ (Факел)» մոդուլի ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ ուսումնական համալիրը ներառում է նաև«Դյուրավառ հեղուկների պահեստ» (ԴՀՊ) ուսումնական հարթակ:

Ուսումնական հարթակը իրենից ներկայացնում է ԴՀՊ պահեստի նմանակում, բաց տարածքում պահեստավորված տակառների մեջ: Մոդուլը նախատեսված է հրշեջ հաշվարկներին ԴՀՊ-ում բռնկված հրդեհները մարելու, դյուրավառ հեղուկների արտահոսքը տարաներից վերացնելու, ինչպես նաև փոսորակներում կուտակված ագրեսիվ և թունավոր հեղուկները դուրս մղելու ուսուցանելու համար։

Մեր կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: