ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենն այցելեց ՌՀՄԱԿ
11 Նոյեմբերի 2024

Նոյեմբերի 11-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ և ՌՀՄԱԿ վարչության համանախագահ Կամո Ցուցուլյանը իր տեղակալ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Կենտրոն:
Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան Կենտրոնի կրթական հնարավորություններին և ընթացիկ նյութա-տեխնիկական բազայի հագեցվածությանը։ Կայացավ նաև հանդիպում ՌՀՄԱԿ տնօրինության հետ, որի ընթացքում բացի 2025թ. աշխատանքային պլանների քննարկումից անդրադարձ եղավ նաև հաջորդ տարվա մայիսին կենտրոնի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: