Կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին Երևանյան մարաթոնին
30 Ապրիլի 2024

ՌՀՄԱԿ մասնագետները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց հավատարմությունը առողջ ապրելակերպին և սպորտին՝ ապրիլի 28-ին մասնակցելով Հայաստանի մայրաքաղաքում անկացվող ամենամյա “Երևանյան մարաթոն”- ին։
Այս տարի վազքին մասնակցեցին աշխարհի 50 երկրների գրեթե երկու հազար մարզիկներ, որոնք կարող էին ընտրել 5, 12, 21,1 և 42,2 կիլոմետրանոց վազքատարածություններ: Երթուղին անցնում էր քաղաքի կենտրոնի ամենագեղատեսիլ վայրերով ։
ՌՀՄԱԿ – ի աշխատակիցները հաջողությամբ հաղթահարեցին 12 կմ վազքուղին ՝ ցույց տալով, որ նման մրցումները հիանալի հնարավորություն են թիմային ոգու ցուցադրությանը ոչ միայն աշխատավայրում: Վազքի արդյունքում մեր մարզիկները ստացան հուշամեդալներ: