Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում մեր Կենտրոնը ստանում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներին է փոխանցում վթարա-փրկարարական տեխնիկա և սարքավորումներ:

Ընդհանուր առմամբ Կենտրոնի գործունեության տարիների ընթացքում փոխանցվել է ավելի քան երեք հարյուր միավոր տեխնիկա և սարքավորումներ: Ընդհանուր ցանկը բազմազան է և իր մեջ ներառում է․ ծանր և միջին կարգի վթարա-փրկարարական մեքենաներ, հրշեջ մեքենաներ, բարձր անցունողականությամբ մարդատար ավտոմեքենաներ, ջրային օգտագործման միջոցներ, կապի սարքավորումներ, էլեկտրակայաններ, վթարա-փրկարարական գործիքների հավաքածուներ, մոտոպոմպեր, շնչառական ապարատներ և տուժածներին որոնող սարքվորումներ ։

Կենտրոնի մասնագետները պարբերաբար պլանային ստուգումներ են իրականացնում փոխանցված գույքի վիճակի վերաբերյալ: Մեր կողմից իրականացվում է նաև դրանց կիրառման վերաբերյալ մշտական մոնիտորինգ։ Այսպես, 2023 թվականին տեխնիկան և սարքավորումները կիրառվել են ավելի քան 8 հազար անգամ ։ Օգնություն է ցուցաբերվել Հայաստանի Հանրապետության երկու հազար քաղաքացու։