Իմ մասնագիտությունը — փրկարար
25 Ապրիլի 2023

Ապրիլի 25-ին մեր Կենտրոնի տարածքում տեղի ունեցավ «Իմ մասնագիտությունը — փրկարար» բաց դաս Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ։
Երեխաները իմացան ՀՌՄԱԿ-ի հնարավորությունների և նպատակների մասին, ծանոթացան փրկարարական ծառայությունների գործունեության մեջ կիրառվող Ժամանակակից տեխնիկական լուծումներին։ Նման պարապմունքների նպատակը հանդիսանում է դեռահասների շրջանում կյանքի անվտանգության և փրկարարական գործի հիմունքների հանրայնացումը: