2022 թվականի 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները

Հայաստանի ԱԻՆ նախարարը հոկտեմբերի 3-ին խորհրդակցություն է անցկացրել, որտեղ ամփոփել է ստորաբաժանումների և փրկարարական կազմակերպությունների 2022 թվականի 3-րդ եռամսյակի կատարված աշխատանքները, նշել նաև մեր կենտրոնի աշխատանքը։
Ռուս-Հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի տնօրինությունը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որտեղ նշվել են Սուրմալու առևտրի կենտրոնում վթարի հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները, Խոսրովի արգելոցում համատեղ վարժանքներին մասնակցությունը և «Բանակ-2022» միջազգային գործնական համաժողովը, ինչպես նաև Հայաստանի ԱԻՆ մասնագետների վերապատրաստման գործընթացը։
Նիստի ավարտին Կենտրոնի տնօրինությունը պարգևատրվել է պատվոգրերով, նվիրված Հայաստանի Հանրապետության ԱԻՆ աշխատակցի օրվան։