“Հիշողության հերթափոխ”

2022 թվականի մայիսի 9-ին Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիան, Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում Կենտրոնի աշխատակիցների աջակցությամբ, անցկացրեց “Հիշողության հերթափոխ” Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապկցությամբ և ի հիշատակ ֆաշիզմի դեմ պայքարում ընկածների։
Ֆեդերացիայի անդամները եթեր ուղարկեցին Հաղթանակի օրվա շնորհավորանքներ և ստացան շնորհավորանքներ այլ երկրների ռադիոսերներից։
Եթեր դուրս գալուց առաջ Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը հայտարարեց լռության րոպե, այդ թվում ամբողջ աշխարհի սիրողական ռադիոեթերում։ Միջոցառումը լուսավորվում էր մի շարք տեղական ԶԼՄ-ների կողմից։
Միջոցառմանը մասնակցեցին նաև ՌՀՄԱԿ-ի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՊՀ, Սլավոնական և Պոլիտեխնիկական համալսարանների ուսանողները։