ՌՀՄԱԿ-ը իր բազան կտրամադրի ուսանող-բժիշկներին գիտական հետազոտությունների
22 Ապրիլի 2026

ՌՀՄԱԿ-ը իր ենթակառուցվածքների հնարավորությունները կտրամադրի Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի ուսանողներին, գիտական հետազոտությունների իրականացման համար։
Մեկ ամսվա ընթացքում ուսանողները դասախոսների ղեկավարությամբ, կիրականացնեն «Հրշեջների, փրկարարների, կինոլոգների և այլ մասնագետների ֆունկցիոնալ պարամետրերի փոփոխություն» նախագիծը։ Այս հետազոտությունը ուղված է փրկարարների ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրությանը, իրականությանը առավել մոտ պայմաններում։
Կենտրոնի ծրագրերում նախատեսվում է շարունակաբար զարգացնել համագործակցությունը բժշկական բարձրագույն հաստատությունների և ոլորտային մասնագետների հետ։ Հետազոտությունների արդյունքները կօգտագործվեն գործնական առաջարկությունների մշակման և փրկարարների պատրաստվածության արդյունավետության բարձրացման համար։