Օգնություն կենցաղային գազի արտահոսքի դեպքում

Սենյակում գազի հոտ զգալու դեպքում
Անմիջապես անջատեք դրա մատակարարումը վառարանին: Միևնույն ժամանակ, մի ծխեք, մի վառեք լուցկիներ, մի միացրեք լույսը և էլեկտրական սարքերը (նախընտրելի է ամբողջ բնակարանը հոսանքազրկել՝ անջատելով էլեկտրամատակարարման անջատիչը), որպեսզի կայծը չկարողանա բռնկել բնակարանում կուտակված գազը և առաջացնել պայթյուն։
Օդափոխեք ամբողջ բնակարանը
Հիմնովին օդափոխեք ամբողջ բնակարանը, այլ ոչ միայն գազով լցված սենյակը՝ բացելով բոլոր դռներն ու պատուհանները: Դուրս եկեք շինությունից և մի մտեք այնտեղ, մինչև գազի հոտը չվերանա:
Գազից թունավորման նշաններ
Եթե ձեր շրջապատի մարդկանց մոտ գազից թունավորման նշաններ են նկատվում, դուրս բերեք նրանց մաքուր օդի և դրեք այնպես, որ նրանց գլուխը ոտքերից բարձր լինի: Կանչեք շտապօգնություն:
Եթե գազի հոտը պահպանվում է
Անմիջապես զանգահարեք գազի վթարակարգավորական ծառայություն (հեռախոս 1-04), որն աշխատում է շուրջօրյա
Գրված է ՌԴ ԱԻՆ պաշտոնական ինտերնետային պորտալի նյութերի հիման վրա
