Կենցաղային վնասվածքները ամենատարածվածն են, և դրա պատճառը շատ դեպքերում ծնողների անզգուշությունն է, ովքեր ոչ միայն երեխային թողնում են առանց հսկողության, այլև երեխայի համար վտանգավոր առարկաներ են թողնում մատչելի վայրերում, չեն փակում պատուհանները և այլն։ Երեխային տանը մենակ թողնելով, պետք է նրան սովորեցնել ինքնուրույն որոշել վտանգի աստիճանը։ Բացատրեք երեխաներին, որ լուցկիով, արդուկով և եռման ջրով կարելի է այրվածք ստանալ, իսկ դանակով՝ կտրել:

Բոլոր տեսակի վնասվածքներից փողոցային-տրանսպորտայինը ամենավտանգավորներից է: Երեխան պետք է իմանա և հետևի ճանապարհի կանոններին։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար երեխաներին պետք է սովորեցնել քայլել տրանսպորտային միջոցների երթևեկությանը նայող մայթերով: Մեծ երեխաներին պետք է սովորեցնել հետևել փոքրերին: Երեխային մեքենայով տեղափոխելիս պետք է օգտագործել հատուկ նստատեղ և ամրագոտիներ, երեխան պետք է նստած լինի հետևի աջ կողմում:

Հոգացեք, որ ձեր երեխան գիշերը տեսանելի լինի ճանապարհին

Երեխային ճանապարհին տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է հագուստի վրա արտացոլող տարրեր օգտագործել: Այս նպատակների համար հարմար են ռեֆլեկտիվ տարրերը՝ կպչուն պիտակներ, թարթող լույսեր, թարթող ապարանջաններ։ Առավել նկատելի են սպիտակ կամ դեղին կիտրոնի գույները։ Երեխային նույնիսկ հեռվից տեսանելի դարձնելու համար խորհուրդ է տրվում վերնազգեստի վրա արտացոլող տարրեր տեղադրել բոլոր կողմերից, այդ թվում՝ թևքերի վրա:

Անհրաժեշտ է ծածկել էլեկտրական վարդակները

Երեխաները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ՝ մատները կամ ինչ որ առարկաները մտցնելով էլեկտրական վարդակների մեջ: Դրանք պետք է ծածկված լինեն հոսանքահարումից խուսափելու համար: Էլեկտրական լարերը պետք է անհասանելի լինեն երեխաների համար. հատկապես վտանգավոր են նրանց համար բաց լարերը:

Չպետք է մոռանալ ջրի ավազանների մոտ անվտանգության մասին

Հարգելի ծնողներ, թույլ մի տվեք երեխաներին գնալ ջրավազաններ առանց մեծահասակների ուղեկցության:

Ցույց տվեք ձեր երեխաներին, թե ինչպես ապրել ապահով

Շատ կարևոր է նաև, որ մեծահասակները ճիշտ վարվնլ բոլոր իրավիճակներում՝ երեխաներին ցույց տալով անվտանգ ապրելակերպ:

Անպայման տեղեկացրեք ձեր երեխային շտապ օգնության, փրկարար ծառայության և այլ նմանատիպ համարների մասին,

որոնց զանգահարելով, դժվար իրավիճակում հայտնված երեխային փրկարար ծառայության մասնագետը կկողմնորոշի հետագա ճիշտ գործողությունների մասին: Հեռախոսների նման ցանկը պետք է լինի տան երևացող տեղում: Ավելի լավ է, անգիր սովորեցնել հեռախոսահամարները։ Փրկարար ծառայության հեռախոսահամարն է 911:

Գրված է ՌԴ ԱԻՆ պաշտոնական ինտերնետային պորտալի նյութերի հիման վրա