Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակները Բահրեյնից, Ալժիրից, Թունիսից, Եգիպտոսից, Լիբանանից, Սերբիայից, Կիպրոսից, Հորդանանից, Ղրղզստանից, Ղազախստանից և Ռուսաստանից ժամանեցին Կենտրոնի բազա ՝ մասնակցելու ” Արդյունաբերական օբյեկտներում պարանային տեխնոլոգիաների կիրառումը” վարժական ծրագրին:

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում 11 փրկարարներ Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ կանցնեն ծրագրի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասը, որն առաջին հերթին ուղղված կլինի բարձրահարկ արդյունաբերական օբյեկտներում կատարվող աշխատնքներին, անհրաժեշտ սարքավորումների բացակայության պայմաններում,բայց առանց արդյունավետության կորստի և անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ:

Ծրագրի ավարտին օտարերկրյա փրկարարները պետք է անցնեն տեսական թեստավորում և կհանձնեն գործնական քննություն ՌՀՄԱԿ-ի ուսումնական ունիվերսալ վարժական համալիրում։