Ավարտվեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կինոլոգների ուսուցման դասընթացները
24 Մայիսի 2024

Ավարտվեց “Տեխնածին փլուզվածքներում տուժածների և զոհվածների մարմինների որոնում” ծրագրով:ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կինոլոգների ուսուցման դասընթացները ։
Դասընթացները մեր Կենտրոնի բազայում անցկացրին “Ռուսաստանի փրկարարների միություն” Համառուսաստանյան Հասարակական Կազմակերպության Ստավրոպոլի տարածաշրջանի մասնաճյուղի երեք հրահանգիչ-կինոլոգներ։
Դասընթացների ընթացքում շների համար մշակվեցին գործնական վարժություններ ՝ տարբեր պայմաններում տուժածներին որոնելու համար։Մասնագետ-կինոլոգները ձեռք բերեցին բավարար տեսական գիտելիքներ և գործնական փորձ, որը թույլ կտա նրանց իրականացնել արդյունավետ որոնողական աշխատանքներ: Դասընթացի ավարտին հավաստագրեր ստացան կինոլոգիական ծառայության ութ մասնագետներ: