Ռուսաստանի ԱԻՆ պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն

Ռուսաստանի ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարաությամբ, գերատեսչական պատվիրակությունը գլխավորում էր փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն:
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ընթացքում քննարկվեցին քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական արձագանքման ոլորտում համագործակցության վիճակն ու հեռանկարները: Հանդիպման ընթացքում նշվեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի առանցքային դերը։
Ռուսական պատվիրակությունը նաև աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանի հետ: Կենտրոնի համատնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրեց 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Քննարկվեցին ընթացիկ փոխգործակցությանն ու գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Ռուսաստանի ԱԻՆ պատվիրակությունը Երևանի Հաղթանակ զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին իսկ այնուհետև այցելեցին ՌՀՄԱԿ, որտեղ ծանոթացան Կենտրոնի նյութա-տեխնիկական բազային և դիտարկեցին համատեղ վարժանքների ընթացքը։