Օգոստոսի 24-ից 28-ը ՌՀՄԱԿ բազայի վրա անցկացվեց «ՃՏՊ-ների ժամանակ վթարափրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով դասընթաց: Ուսուցմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության 12 ծառայողներ:

Ծրագիրը ներառում էր տեսական և գործնական պատրաստվածություն: Մասնակիցներն ուսումնասիրեցին վթարափրկարարական աշխատանքների իրականացման ալգորիթմները, ինչպես նաև հիդրավլիկ ու պնևմատիկ գործիքների և սարքավորումների կիրառմամբ տուժածներին արգելափակումից դուրս բերելու և տարհանելու գործողություններ: Հատուկ ուշադրություն դարձվեց ՃՏՊ-ների ժամանակ առաջին օգնության հիմունքներին, ինչպես նաև հիբրիդային ու էլեկտրական ավտոմեքենաների հետ աշխատանքների առանձնահատկություններին և դրանց հետ կապված ռիսկերին:

Գործնական պարապմունքներն ներառում էին ՃՏՊ-ների տարբեր սցենարներ, այդ թվում՝ աշխատանք կողաշրջված ավտոմեքենայի հետ և տուժածի տարհանում ձորում հայտնված ավտոմեքենայից: Բարդ առաջադրանքներ կատարելու ժամանակ, ինչպիսիք են՝ մեքենայի դիրքի կայունացում, տուժածի մոտ հասնելու և տարհանելու համար օգտագործվել են պարանային տեխնոլոգիաներ և լեռնագնացության սարքավորումներ։