2025 թվականի նոյեմբերի 10-ից 14-ը Հայաստանի ՆԳՆ փրկարարական ծառայության 10 աշխատակիցներ ՌՀՄԱԿ-ում անցան «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստում ։ Դասընթացի ընթացքում նրանք ծանոթացան հրդեհների ժամանակ որոնողական և փրկարարական աշխատանքների ոլորտում ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին։

Դասընթացը իր մեջ ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասեր, որի ընթացքում ունկնդիրները ուսումնասիրեցին հրդեհի զարգացման և գազափոխանակության գործընթացները, ինչպես նաև հրշեջի պարտականությունները հրդեհաշիջման, ծխապատ գոտում կողմորոշվելու, տուժածների տարհանման կանոնները և մեթոդները, նաև տարածքի հետախուզության ալգորիթմերի ժամանակ։

Ձեռք բերված գիտելիքները և գործնական փորձը հայ փրկարարներին հնարավորություն կտա առավել արդյունավետ կիրառել ստացած գիտելիքները տարբեր բնույթի հրդեհաշիճման աշխատանքներում: