Հայ փրկարարներն անցան ուսուցառում վթարային աշխատանքները ՃՏՊ-ների ժամանակ թեմայով

ՌՀՄԱԿ հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի (ք.Գյումրի) Փրկարար ծառայության մասնագետների համար անցկացրին արտագնա վերապատրաստման դասընթացներ՝ աշխատանքային հմտությունների կատարելագործումը ՃՏՊ-ների ժամանակ թեմայով:
Դասընթացների ընթացքում մանրամասն դիտարկվել են վթարա-փրկարարական աշխատանքների կատարումը ՃՏՊ-ների հետևանքների վերացման ժամանակ, հիդրավլիկ և օդաճնշման գործիքների, հարմարանքների և սարքավորումների օգտագործումը տրանսպորտային միջոցի ապամոնտաժման, տուժածներին արգելափակումից ազատելու և դուրս բերելու համար:
Դասընթացի մի մասը նվիրված էր ՃՏՊ-ների բարդ տեսակներին՝ մասնավորապես ձորում գտնվող ավտոմեքենայից անձի տարհանմանը: Փրկարարները մշակել են տրանսպորտային միջոցի դիրքը կայունացնելու գործողություններ, ինչպես նաև օգտագործել են լեռնագնացության սարքավորումներ՝ տուժածի մոտ իջնելու և նրան տարահանելու համար: