ՌՀՄԱԿ-ը անցկացրեց ՔՊՄԿ փրկարարների առաջին գիշերային վարժանքը

«Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» ծրագրի առաջին շաբաթվա ավարտից հետո ՔՊՄԿ -ի մասնակից երկրների փրկարարներն իրենց ստացած գիտելիքները կիրառեցին գիշերային վարժանքի ժամանակ:
Ըստ սցենարի՝ նրանք պետք է տարհանեին շենքերի փլատակների տակ գտնվող տուժածներին ։ Հաշվի առնելով, որ աշխատանքներն ընթանում էին օրվա մութ ժամին, փրկարարներն առաջին հերթին կազմակերպել են աշխատանքների իրականացման վայրի լուսավորությունը, այնուհետև, օգտագործելով տարբեր վթարա-փրկարարական գործիքներ, աստիճաններ և լեռնագնացության տեխնոլոգիաներ, ձեռնամուխ են եղել որոնողական աշխատանքներին:
Վարժանքը տևել է ավելի քան երկու ժամ, արդյունքում՝ տուժածները հայտնաբերվել և տարհանվել են փլատակներից: ՌՀՄԱԿ հրահանգիչները արտասահմանյան փրկարարների գիշերային մարզումների անցկացմանը թիմային գործողություններին տվել են դրական գնահատական և համարել են արդյունավետ ձեռք բերված հմտությունների օգտագործման կիրառությունը։