Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում ավարտվեցին Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետների վերապատրաստման դասընթացները «Անձնակազմի հոգեբանական աջակցություն և վթարա-փրկարարական աշխատանքներ» ծրագրով։

Դասընթացը իր մեջ ներառում էր բազմաթիվ գործնական պարապմունքներ: Հայ մասնագետներն ուսումնասիրեցին փրկարարների հոգեբանական աջակցության համակարգը և անհետաձգելի հոգեբանական օգնության տրամադրման պրակտիկան, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական առողջական վիճակի հոգեբանապրոֆիլակտիկ և հոգեբանակարգավորման հմտություններ։

Դասընթացի արդյունքների հիման վրա հանձնվեցին որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականներ: