Ապրիլի սկզբին հայ փրկարարների խումբը Կենտրոնում անցան «Վթարա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում և շինություններում ըստ INSARAG-ի մեթոդաբանության» թեմայով վերապատրաստում ։ Դասընթացները վարում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ստորաբաժանումների վերապատրաստման Կենտրոնի դասախոսները:

Տեսական պատրաստության ընթացքում փրկարարներն ուսումնասիրեցին ՌՀՄԱԿ-ի կողմից տրամադրված ռուսական արտադրության հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշման փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը:

Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածներին արգելափակումից ազատելու, երկաթբետոնե կոնստրուկցիաներում բացվածքներ անելու, նեղ տարածության պայմաններում խոչընդոտների հաղթահարման և ավերված շենքերի վերին հարկերից տուժածներին տարհանելու համար հատուկ սարքավորումների կիրառմամբ առաջադրանքներ: