ՌՀՄԱԿ-ըև «Ռոսսոտրուդնիչեստվո»-նմանկատանսաներիհամարանցկացրինվարպետությանդաս
4 Փետրվարի 2025

Մեր Կենտրոնի փրկարարները «Ռոսսոտրուդնիչեստվո» — ի հետ համատեղ մասնակցեցին Գավառ քաղաքի մանկատան սաների համար կազմակերպված առաջին օգնության վարպետության դասին:
Վարպետության դասի նպատակը ոչ միայն դասախոսություն կարդալն էր, այլ նաև հմտությունների փոխանցումը, որոնք կօգնեն երեխաներին չշփոթվել արտակարգ իրավիճակներում։ Երեխաները սովորեցին հանպատրաստի միջոցներից լարան (ժգուտ) դնել, դադարեցնել արյունահոսություն և ֆիքսել կոտրվածքները։
Բացի այդ, փրկարարները երեխաներին պատմեցին կենցաղային հրդեհների առաջացման պատճառների և այն գործողությունների մասին, որոնք առաջին հերթին պետք է ձեռնարկվեն հրդեհի հայտնաբերման դեպքում:
Ռուսական տան լոււսանկարները Երևանում