Օգոստոսի 7 և 8-ին Մոսկվայում ճգնաժամային իրավիճակների կառավարման Ազգային կենտրոնի բազայի հիման վրա տեղի ունեցավ սեմինար ԱՊՀ երկրների ՃԻԿԿ աշխատակիցների համար, որի նպատակն էր փորձի փոխանակումը արտակարգ իրավիճակների մոնիթորինգի, կանխարգելման և վերացման ոլորտում:

Սեմինարի ընթացքում լսվեցին զեկույցներ, որոնք, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էին ԱԻ վերլուծության և կանխատեսման համար արհեստական ինտելեկտի կիրառման առանձնահատկություններին, անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարահանված օրթոֆոտոպլանների օգտագործմանը, ինչպես նաև տիեզերական մոնիթորինգի մեթոդներին:

Ընդհանուր առմամբ սեմինարին մասնակցություն ունեցան ութ երկրների մասնագետներ։ Տեսակոնֆերանսի միջոցով սեմինարին մասնակցում էին մեր Կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության և Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի աշխատակիցները։