ՌՀՄԱԿ տեխնիկան ներգրավվել է Սևանա լճի պարեկության աշխատանքներում

Հուլիսի 1-ից ՀՀ ՆԳՆ ջրային պարեկային Ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում անցել են ուժեղացված հերթապահության ռեժիմի ՝ լողափնյա սեզոնի ընթացքում անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու համար:
Հայ փրկարարները լճի ջրային տարածքը վերահսկելու համար օգտագործում են նաև ռուսական արտադրության սարքավորումներ, որոնք ՌՀՄԱԿ -ի կողմից շահագործման են հանձնվել ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներին:
Նման սարքավորումների թվում են “Կորվետ 500” փչովի նավակներ եւ մոտորանավակներ, շնչառական ապարատներ և ջրասուզակի կոստյումներ, տուժածների որոնման սարքեր և ռադիոկայաններ, ինչպես նաեւ այլ հատուկ սարքավորումներ: Բացի այդ, հայ փրկարարներն իրենց աշխատանքում օգտագործում են 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված ԿՍ-820 մոտորանավակներ։
Նախորդ շաբաթ հայկական տեսչության խնդրանքով ՌՀՄԱԿ -ը փոխանցել է մեկ փչովի նավակ, որը կօգտագործվի Սևանա լճում հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար: