Մեր Կենտրոնի արձագանքման և մասնագիտական պատրաստության բաժնի հինգ հրահանգիչ-աշխատակիցներ ստացան քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անվանական վկայականներ “Պարանային տեխնոլոգիաները արդյունաբերական օբյեկտներում” ուսումնական ծրագրի հաջող իրականացման արդյունքների հիման վրա։

Բացի այդ, ՔՊՄԿ-ն հավաստագրել է բուն ծրագիրը, որը բաղկացած է տեսական և գործնական մոդուլներից: Դասընթացի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներին պատրաստել բարձրահարկ արդյունաբերական օբյեկտներում կատարվող աշխատնքներին, անհրաժեշտ սարքավորումների բացակայության պայմաններում, բայց առանց արդյունավետության կորստի և անվտանգության բոլոր կանոններրի պահպանմամբ:

ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: