ՌՀՄԱԿ – ն Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների համար կազմակերպել է “Լեռնային պատրաստություն. նախնական պատրաստությունից մինչև ալպինիզմի դասընթացներ 3-րդ կարգը ներառյալ” ծրագրով ուսուցում:

Պարապմունքներն անցենկացնում “Ռուսաստանի փրկարարների միություն” Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Հյուսիս-Օսեթական տարածաշրջանային բաժանմունքի մասնագետները ՝ Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի հանրապետության “Ցեյ” ուսումնավարժական կենտրոնի բազայում:

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Ունկնդիրները կիմանան լեռներում աշխատելու առանձնահատկությունների և բարձր լեռնային պայմաններին հարմարվելու առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կբարելավեն լեռնագնացության և լեռնափրկարարական սարքավորումների հետ աշխատելու և լեռնային տեղանքում որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնելու հմտությունները: