Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության Գիտա-կրթական կոմիտեի նիստ
2 Հունիսի 2024

“Համալիր անվտանգություն 2024” ցուցասրահի շրջանակներում մեր Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության Գիտա-կրթական կոմիտեի Միջազգային համաժողովի նիստին:
Քննարկման ընթացքում համաժողովի մասնակիցներն ուշադրություն են դարձրել բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման նոր լուծումների որոնման, ինչպես նաև ՔՊՄԿ անդամ երկրների ուսումնական ծրագրերում այդ լուծումների իրականացման անհրաժեշտության վրա:
Համաժողովը համախմբել է մասնակիցների մեծ կոնտինգենտ- տասնյակ գիտակրթական կազմակերպություններ, ՌԴ ԱԻՆ գերատեսչությունների, Սերբիայի, Բելառուսի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։